Պայմաններ և դրույթներ

  1. Ընդհանուր կանոններ
    • Purchase and sale of footwear and other leather products (hereinafter sale) offered by «Armo-Group» LLC (Address: BIN 🙂 (Hereinafter – the Company) on armo-group.com Website (hereinafter – Website) is carried out in compliance with these rules, and conditions (hereinafter Terms and Conditions).
    • Պայմանները հանդիսանում են Վաճառքի պայմանագրի (այսուհետ միասին՝ Պայմանագիր) բաղկացուցիչ մասը:
    • Կայքում տեղ գտած տեղեկությունները, այդ թվում՝ Պայմանները, թարմացվում են պարբերաբար: Դուք պարտավոր եք պարբերաբար ստուգել Պայմանները, որպեսզի տեղյակ լինեք կատարված փոփոխություններին:
  1. Անձնական տվյալների գաղտնիությունը

Ընկերությունը երաշխավորում է Ձեր (այսուհետ նաև՝ Գնորդ) կողմից տրամադրվող անձնական տվյալների գաղտնիությունն ու պաշտպանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Գրանցվելով Կայքում, ինչպես նաև ցանկացած այլ ձևով Կայքում ապրանքի պատվեր իրականացնելով Դուք տալիս եք Ձեր լրիվ և անվերապահ համաձայնությունը Ընկերությանը իրականացնելու Ձեր կողմից տրամադրված Ձեր անձնական տվյալների մշակում (ԱԱՀ, սեռ, հասցե, հեռախոս, էլ. հասցե, ծննդյան օր, ամիս, տարի, ծննդյան վայր, և այլն), այդ թվում՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ: Դուք համաձայնվում եք նաև, որ Ընկերությունն իրավունք ունի իր պատասխանատվությամբ և հայեցողությամբ Ձեր անձնական տվյալների մշակումը հանձնարարել ցանկացած երրորդ անձի՝ երաշխավորելով դրանց գաղտնիությունն ու պաշտպանությունը:

  1. Մտավոր սեփականությունը

Կայքում ներկայացված ապրանքների, ինչպես նաև Կայքի ծրագրային ապահովման նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը պատկանում է Ընկերությանը և ենթակա է պաշտպանության մտավոր սեփականության մասին ՀՀ օրենսդրության և միջազգային պայմանագրի համաձայն:

  1. Վաճառքի պայմաններ

4.1. Վաճառքի պայմանագիրը

4.1.1. Կայքում տեղադրված սույն էլեկտրոնային փաստաթուղթը հանդիսանում է Ընկերության պաշտոնական առաջարկ (Հրապարակային օֆերտա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ մասի և 510-րդ հոդվածի համաձայն) և ներառում է Կայքում ներկայացված ապրանքի վաճառքի, վճարման, առաքման, վերադարձի և փոխանակման բոլոր էական պայմանները:

4.1.2. Պայմանագիր կնքելու համապատասխան օֆերտայի/առաջարկի ակցեպտը/համաձայնությունը Ձեր կողմից իրականացված է համարվում մինչև ապրանքը գնելը «Պատվեր իրականացնելով, Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ» արտահայտությամբ և սեղմելով «ԳՆԵԼ» կոճակը, որով Դուք հաստատում եք Ձեր կողմից ընտրված ապրանքի դիմաց վճարումը:

4.1.3. Առաքումն իրականացվում է միայն այն բանից հետո, երբ Ձեր կողմից ընտրված ապրանքի դիմաց վճարումն ավարտվում է և համապատասխան գումարը հաշվեգրվում է Ընկերության հաշվին:

4.2. Գինը

4.2.1. Կայքում տեղ գտած տեղեկատվությունը (այդ թվում՝ ապրանքների գների) ճշգրիտ է և իրական:

4.2.2. Եթե Ձեր կողմից պատվիրված ապրանքի գնի հետ կապված առկա լինի որևէ սխալմունք, այսինքն՝ որևէ տեխնիկական պատճառներով պայմանավորված ապրանքի գինը Կայքում թերի կամ սխալ արտացոլված լինի, ապա Ընկերությունը նման սխալ կամ թերի տեղեկատվությունը բացահայտելուն պես Ձեզ կտեղեկացնի այդ մասին: Այս դեպքում Դուք հնարավորություն կունենաք չեղյալ համարելու պատվերը:

4.2.3. Եթե 4.2.2 կետում նշված նպատակով անհնար լինի կապ հաստատել Ձեզ հետ կամ Ընկերությունը չստանա պատվերը վերահաստատող նամակ, ապա դա կնշանակի, որ պատվերը չեղյալ է համարվել:

4.2.4. Եթե Դուք արդեն վճարել եք չեղյալ համարված պատվերի համար, ապա վճարված գումարն ամբողջությամբ կվերադարձվի:

4.3Ապրանքի որակը և այն վերադարձնելու իրավունքը

4.3.1. Ընկերությունը պարտավորվում է մատակարարել այնպիսի ապրանք, որը համապատասխանում է Կայքում ներկայացված ֆոտոնմուշին և նկարագրին (գույն, չափս, օգտագործված նյութեր): Ոչ պատշաճ որակի՝ վնասված, օգտագործման նպատակին անպիտան ապրանք ստանալու դեպքում Գնորդն իրավունք ունի:

  • ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.
  • գնման գնի համաչափ իջեցում.
  • նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում, այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում՝ գնման գնի համապատասխան վերահաշվարկով.
  • առուվաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում Գնորդը պարտավոր է վերադարձնել ապրանքը:

4.3.2. Ընկերությունը պարտավոր է բավարարել Գնորդի պահանջները, եթե չապացուցի, որ ապրանքի թերություններն առաջացել են այն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից ապրանքի օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, երրորդ անձի գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:

4.3.3. Գնորդն իրավունք ունի ներկայացնել սույն բաժնի 1-ին կետով սահմանված պահանջները, եթե դրանք հայտնաբերվել են ապրանքի ստացման օրվանից՝ 90 օրացույցային օրվա ընթացքում: Եթե ապրանքը գնվել է ոչ դրա համար նախատեսված սեզոնի ընթացքում, ապա դրա երաշխիքային ժամկետը սկսվում է հաշվարկվել նշված սեզոնի սկզբից հետևյալ սկզբունքով.

  • Նոյեմբերի 1-ից մարտի 1-ը՝ ձմեռային սեզոն
  • Մարտի 1-ից մայիսի 1-ը՝ գարնանային սեզոն
  • Մայիսի 1-ից սեպտեմբերի 1-ը՝ ամառային սեզոն
  • Սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը՝ աշնանային սեզոն

4.3.4. Գնորդն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ապրանքը, այն ստանալուց 14 (տասնչորս) օրվա ընթացքում:
Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում է, եթե՝

  • Նշված ապրանքը չի օգտագործվել,
  • Պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:

4.3.5. Պատշաճ որակի ապրանքի վերադարձման հետ կապված ծախսերը կրում է Գնորդը:

  1. Վճարումը և առաքումը

Ձեր կողմից մատնանշված հասցեով ապրանքի առաքումը անհնարին լինելու դեպքում՝ Ընկերությունը պարտավորվում է տեղեկացնել Ձեզ այդ մասին՝ համապատասխան հիմնավորումներով ծանուցումն ուղարկելով Ձեր էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով Ձեզ:

  1. Ապրանք ստանալը

Գնորդը պարտավոր է ապրանքը ստանալուն պես ստւգել դրա փաթեթավորումը՝ վնասվածքներ կամ չթույլատրված բացումներ հայտնաբերելու նպատակով:

  1. Հավաստիացումներ

7.1. Օգտվելով Կայքից Դուք հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և Դուք կրում եք դրա հետ կապված անճշտությունների ռիսկը

7.2. Գնորդը հավաստիացնում է, որ լիովին հասկացել է Պայմանագրի Պայմանները, գիտակցում է Պայմանագրով իրեն վերապահված իրավունքներն ու իր համար նախատեսվող պարտավորությունները:

  1. Պատասխանատվությունը

8.1. Այն դեպքում, երբ Դուք թույլ տաք Պայմանագրի (այդ թվում՝ Պայմանների) խախտում և Ընկերությունը չձեռնարկի որևէ համարժեք միջոց, այնուամենայնիվ Ընկերությունը կշարունակի պահպանել ցանկացած այլ խախտման դեպքում նման միջոցներ ձեռնարկելու իր իրավունքը:

8.2. Խախտման դիմաց միջոցներ չձեռնարկելը չի կարող դիտվել, որպես այլ դեպքում նման խախտման թույլտվություն:

  1. Անվավերությունը

Պայմանագրի (այդ թվում՝ Պայմանների) որևէ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի կամ ամբողջ պայմանագրի անվավերության:

  1. Կիրառելի օրենք, վեճեր և ընդդատություն

10.1. Պայմանագիրը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Պայմանագիրն ամբողջությամբ, ինչպես նաև դրա ցանկացած մաս մեկնաբանվում է ՀՀ օրենսդրության համաձայն:

10.2. Պայմանագրից ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով և ենթակա են գործարար սովորույթների և բարեխղճության համընդհանուր կանոնների պահպանմանը: Բանակցությունների միջոցով վեճերի լուծման ձախողման դեպքում վեճերը ենթակա են լուծման ՀՀ դատարաններում

Կարևոր ծանոթագրություններ

  • Եթե որևէ պայմանի հետ կապված առաջացան հարցեր, այն ճշգրտելու նպատակով կարող եք կապ հաստատել Արմոս-ի հետ,
  • Կայքը կարող է տեխնիկական կամ այլ խնդիրներով պայմանավորված չգործել կամ գործել խափանումներով, որի հետևանքով առաջացած բացասական հետևանքների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում,
  • Ի գիտություն ընդունեք, որ այս Պայմանները կարևոր մաս են կազմում Ձեր և Ընկերության հետ հարաբերություններում, ուստի կարող եք պահպանել այն կամ տպել: