Առաքում ամբողջ ՀՀ տարածքում
Առաքումն իրականացվում է ամբողջ աշխարհով DHL, EMS, FedEx համակարգերով՝ 8-12 աշխատանքային օրվա ընթացքում:
Պատվերի առաքումն իրականացնելուց հետո Ձեզ կտրամադրվի համապատասխան նույնականացման համար, որի միջոցով Դուք կկարողանաք հետևել Ձեր պատվերին:
«Armos» ընկերությունը երաշխավորում է օնլայն խանութում ցուցադրված ապրանքների իսկությունը:
Արագ և անվճար վերադարձ
Ապրանքի վերադարձ կարող եք իրականացնել հեշտ և արագ եղանակով, պարզապես ուղարկելով գրավոր հաղորդագրություն (armogroup2000@yahoo.com) էլեկտրոնային փոստի հասցեին՝ ապրանքը ստանալուց հետո 14 օրվա ընթացքում, ինչպես նաև լրացնելով վերադարձի առցանց ձևաթուղթը:
Վերը նշված գործառույթներն իրականացնելուց հետո հանձնեք վերադարձի ենթակա ապրանքը առաքման գործակալության ներկայացուցչին, որը կներկայանա Ձեր կողմից նշված հասցեով և կվերցնի համապատասխան ապրանքը, որից հետո ապրանքի և առաքման համար վճարված գումարն ամբողջությամբ կվերադարձվի Ձեզ այն վճարային համակարգով, որի միջոցով կատարվել է փոխանցումը:
Ապրանքի անհամապատասխանության կամ վնասվածքների առկայության դեպքում խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ և Ձեր պատվերը կուսումնասիրվի անհատական կարգով:
Հաճախորդների սպասարկման կենտրոն
Առաքումն իրականացնելու հետ կապված անհրաժեշտ օգնություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով.
+374 (10) 52-54-75
Հաճախորդների սպասարկման թիմը սիրով պատրաստ է աջակցել Ձեզ երկուշաբթիից շաբաթ, ժամը 09.00-18.00: