Պատվերի անվճար վերադարձ
Անվճար վերադարձման ծառայություն
«Արմոս» ընկերությունն առաջարկում է ապրանքի անվճար վերադարձման ծառայություն բոլոր գնորդների համար:
Դուք կարող եք վերադարձնել ցանկացած ապրանք՝ պատվերն ստանալուց հետո 14 (տասնչորս) օրվա ընթացքում: Մենք վստահորեն հորդորում ենք, որպեսզի Դուք ամրագրեք պատվերի անվճար վերադարձման ծառայություն՝ պատվերն ստանալուց հետո 7 (յոթ) օրվա ընթացքում:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն փաստին, որ պատվերի վերադարձ կարող եք իրականացնել միայն այն այն երկրից, որտեղ կատարվել է առաքումը:
Անվճար վերադարձման ծառայության ամրագրման համար խնդրում ենք.
- Գրանցվե՛ք և մուտք գործե՛ք «Իմ պատվերներն ու վերադարձները» բաժինը: Եթե Դուք կատարել եք պատվեր հյուրի կարգավիճակով (չգրանցված օգտատիրոջ կարգավիճակով)՝ խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:
- Սեղմե՛ք «Պատվերի վերադարձման անվճար ծառայություն» այն ապրանքի կողքին, որը ցանկանում եք վերադարձնել:
- Հաստատե՛ք Ձեր հասցեն, սուրհանդակի հետ հանդիպման համապատասխան ժամը և վերադարձման ենթակա ապրանքների քանակը: Մենք կուղարկենք Ձեզ էլեկտրոնային հաղորդագրություն՝ վերադարձի թույլտվության եզակի համարով, հասցեի և ժամի հաստատմամբ, ամրագրման համարով և վերադարձ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերով:
Վերադարձվող ապրանքների փաթեթավորում.
- Խնամքով դասավորե՛ք վերադարձման ենթակա բոլոր ապրանքները՝ պահպանելով ֆիրմային փաթեթավորումն ու տուփը: Խնդրում ենք տուփը թողնել բաց վիճակում, որպեսզի սուրհանդակը կարողանա ստուգել տուփի պարունակությունը:
- Տեղադրե՛ք հաշիվ-ապրանքագրի ստորագրված կրկնօրինակները տուփի արտաքին մասում: Խնդրում ենք համոզվել, որ փաստաթղթերը ամրացված չեն ապրանքի ֆիրմային փաթեթավորմանը, որը ենթակա է վերադարձի:
Վերադարձի պայմանները
Վերադարձվող ապրանքները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին.
- Վերադարձվող ապրանքները պետք է լինեն խանութում՝ ապրանքն ստանալուց հետո 14 (տասնչորս) օրից ոչ ուշ ժամկետում: 14 (տասնչորս) օրը գերազանցելու դեպքում ընկերությունը չի երաշխավորում վճարված գումարի վերադարձը:
- Մենք հորդորում ենք, որպեսզի Դուք կատարեք ապրանքի վերադարձի ամրագրում, պատվերն ստանալուց հետո 7 (յոթ) օրվա ընթացքում, որպեսզի վստահ լինեք, որ ապրանքները կվերադարձվեն խանութ 14 (տասնչորս) օրվա ընթացքում:
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ: - Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն փաստին, որ ապրանքի վերադարձ կարող եք իրականացնել միայն այն երկրից, որտեղ կատարվել է առաքումը: Եթե Դուք կատարում եք ապրանքի վերադարձ մեկ այլ երկրից, խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեզանից կարող են գանձվել հավելյալ վճարներ՝ վերադարձի ներմուծման համար: Նմանօրինակ պայմաններից խուսափելու համար Դուք կարող եք օգտվել ապրանքի անվճար վերադարձման ծառայությունից:
- Երբ ապրանքը վերադարձվի խանութ և պահպանված լինեն վերադարձ կատարելու բոլոր պայմանները, Դուք կստանաք վճարված գումարի վերադարձ՝ համապատասխան վճարային եղանակով:
- Բոլոր գնորդներին խորհուրդ է տրվում ստուգել պատվիրված ապրանքի կարգավիճակը՝ նախքան օրիգինալ փաթեթավորման և պիտակների հեռացնելը:
- Ապրանքները պետք է վերադարձվեն՝ չհագած, չլվացված, չվնասված և չօգտագործված՝ օրիգինալ պիտակների առկայությամբ:
Կոշիկներն ու աքսեսուարները պետք է վերադարձվեն իրենց օրիգինալ տուփերով: - Եթե ապրանքն առաքվել է պաշտպանիչ պիտակով, այն պետք է պահպանվի: Եթե պաշտպանիչ պիտակը հեռացված լինի, այդ դեպքում տվյալ ապրանքը չի համապատասխանի վերադարձման ենթակա ապրանքների պայմաններին և չի կատարվի գումարի վերադարձ:
- Մենք խորհուրդ ենք տալիս վերադարձնել ապրանքներն օրիգինալ փաթեթավորմամբ, որպեսզի վերջիններս զերծ մնան փոխադրման ժամանակ ակնկալվող վնասվածքներից:
- Մեր անվճար վերադարձման ծառայությունից օգտվելու դեպքում, պատվիրված ապրանքի համար վճարված գումարն ամբողջությամբ կվերադարձվի, բացառությամբ վերադարձի համար վճարված գումարը:
- Զարդերը պետք է վերադարձվեն պատշաճ վիճակում՝ իրենց հետ առկա օրիգինալ պիտակներով և փաստաթղթերով:
Անհատական պատվերներ
Հաշվի առնելով անհատական պատվերների պատրաստման առանձնահատկությունները, «Արմոս» ընկերությունը չի ընդունում անհատական պատվերների վերադարձ: Այն դեպքում, երբ Ձեր պատվերը առաքված կլինի վնասված վիճակում, խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ և Ձեր պատվերը կվերանայվի անհատական կարգով:
Ապրանքի անվճար վերադարձ
Պատվերի անվճար վերադարձման դեպքում խնդրում ենք.
- Մուտք գործե՛ք armo-group.com կայք և ընտրեք «Իմ հաշիվը» հավելվածը:
- «Պատվերներ» բաժնում ընտրեք «Ամրագրել պատվերի վերադարձ» բաժինը՝ ընտրելով այն ապրանքը, որը ցանկանում եք վերադարձնել:
- Ընտրեք այն ապրանքները, որոնք պատրաստվում եք վերադարձնել և հետևեք հետագա գործողություններին, որպեսզի կատարեք վերադարձի ամրագրում՝ նշելով ամսաթիվ, ժամ և հասցե:
- Դուք կստանաք էլեկտրոնային հաղորդագրություն վերադարձի ապրանքային արտոնագրի եզակի համարով, հասցեի և ժամի հաստատմամբ, ամրագրման համարով և վերադարձի համապատասխան փաստաթղթերով:
Գումարի վերադարձ
Վերադարձված ապրանքը ստանալուց հետո, այն դեպքում, երբ այն կհամապատասխանի վերադարձի բոլոր պայմաններին, մենք կկատարենք գումարի վերադարձ՝ համապատասխան վճարային եղանակով:
Խնդրում ենք հաշվի առնել, որ դրամական փոխանցումը կարող է տևել մինչև 14 (տասնչորս) աշխատանքային օր՝ կախված Ձեր գործընկեր բանկից կամ վճարային համակարգից: Եթե Դուք օգտվել եք պատվերի անվճար վերադարձման ծառայությունից, այդ դեպքում կկատարվի գումարի վերադարձ՝ բացառությամբ ապրանքի փոխադրման արժեքը: