Անվտանգ վճարային համակարգեր
«Armos» ընկերությունը երաշխավորում է օնլայն վճարումների տեղեկատվության գաղտնիության պահպանումը: Ապրանքի վճարումն իրականացվում է հեշտ և արագ և չի պահանջում շատ ժամանակ: Վճարում իրականացնելու համար խնդրում ենք հետևել ստորև թվարկված քայլերի հերթականությանը.
- Ձեր կողմից ընտրված ապրանքի համար ընտրեք գույն, համապատասխան չափս, քանակ և ավելացրեք զամբյուղում:
- Մուտք գործեք «Զամբյուղ» բաժին:
- Ընտրեք առաքման Ձեզ հարմար տարբերակը:
- Կուպոնի առկայության դեպքում լրացրեք համապատասխան կոդը և ակտիվացրեք այն:
- Սեղմեք «Անցնել պատվերին» կոճակը:
- Խնդրում ենք լրացնել համապատասխան դաշտերը (անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար և էլ. փոստի հասցե):
- Ընտրեք Ձեզ հարմար վճարման տարբերակը, այնուհետև լրացրեք քարտի տվյալները, որից հետո կգանձվի համապատասխան չափով գումար և կկատարվի վճարում:
Վճարումներն իրականացվում են ստորև թվարկված անվտանգ վճարային համակարգերի միջոցով: Վճարումն իրականացնելու հետ կապված անհրաժեշտ օգնություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել. +374-(10)-525475
Yandex Checkout: Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում գործող վստահելի և անվտանգ էլեկտրոնային վճարային համակարգ: Վճարումը հնարավոր է իրականացնել Yandex դրամական համակարգի միջոցով, բանկային քարտերի, ռուսաստանյան բանկային հարթակների, Web Money, բջջային հեռախոսի հաշվի կամ տերմինալների միջոցով:
PayPal: Խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարային համակարգ: Հնարավորություն է տալիս միանգամայն անվտանգ կատարել վճարումներ և դրամական փոխանցումներ:
Skrill: Էլեկտրոնային վճարային համակարգ, որը հնարավորություն է ընձեռում կատարել դրամական փոխանցումներ՝ օգտագործելով միայն էլեկտրոնային փոստի հասցեն:
American Express: A global financial services provider. The company is best known for its charge card, credit card, ևtraveler’s cheque businesses. Payments are accepted on the platform of “ACBA-CREDIT AGRICOLE BANK”, popular in Armenia.
Հաճախորդների սպասարկման կենտրոն
Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների մասին և ցանկանում ենք միանգամայն վստահ լինել, որ մեր կողմից տրամադրվող ծառայությունները համապատասխանում են բարձրագույն չափանիշներին:
Վճարումն իրականացնելու հետ կապված անհրաժեշտ օգնություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով.
(+374)-10-525475
Հաճախորդների սպասարկման թիմը սիրով պատրաստ է աջակցել Ձեզ երկուշաբթիից շաբաթ, ժամը 09.00-18.00: