Logo Armos icon viber icon whatsapp icon telegram
Մենյու
Patina is technology for coloring shoes

Ի՞նչ է պատինան

Պատինան արվեստ է, որի իրականացման համար ոգեշնչող աղբյուրը բնության ներդաշնակ գույների ու երանգների համադրությունն է: Պատինան գույների և համապատասխան նյութերի միջոցով կաշվին ազնվագույն հնեցման էֆեկտ հաղորդելու գործընթաց է: Պատինան կատարվում է բացառապես ձեռագործ աշխատանքի արդյունքում:
Երբևէ մտածել եք, թե ի՞նչ են պատմում կոշիկները Ձեր մասին: Կոշիկների ձևը, տեսքը և գույնը կարող են բացահայտել անհատի նախասիրություններն ու վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ: Ոչինչ չի կարող լինել այդքան գեղեցիկ և ակնահաճո, որքան անհատականության բացահայտումն արվեստի միջոցով:

Ամեն ինչ սկսվում է մի կտոր կաշվից

Երբ գունանկարչի առջև հայտնվում են բարձրակարգ կաշին, գունանյութերն ու լուծիչ նյութերը, սկսվում է մի անդիմադրելի խաղ վրձնի և գույների միջև: Ծնվում են նոր գույներ, երանգներ և, իհարկե, նոր կոշիկներ: Երբևէ չեն կարող հանդիպել միմյանց նման կոշիկներ՝ պատինավորման էֆեկտով, որովհետև յուրաքանչյուր զույգ իր մեջ կրում է զգացողությունների մի ամբողջական շղթա, որոնք ենթակա չեն կրկնության: Հետևաբար, Դուք կարող եք գնել կամ պատվիրել պատինա էֆֆեկտով կոշիկներ Armos-ից և միանգամայն վստահ լինել, որ կրում եք եզակի և նախատիպը չունեցող կոշիկներ:

Patina is technology for coloring shoes

Որտեղի՞ց է առաջացել պատինան

Պատինավորման էֆեկտը բացահայտվել է կոշիկի վերանորոգում կատարող մասնագետների կողմից, որոնք պատինավորման ենթարկելով իրերը, նրանց հաղորդում էին ավելի նոր և թարմ տեսք:

Ժամանակի ընթացքում պատինան ձեռք է բերել առավել լայն կիրառություն, ցանկալի ու պահանջված են դարձել պատինավորման ենթարկված ոչ միայն կոշիկները, այլ նաև պայուսակները, գոտիները և այլ կաշվե իրեր: Այժմ այս մեթոդը ձեռք է բերել առաջնային դիրք նորաձևության ասպարեզում:

Պատինավորման տեսակները

Պատինավորումը լինում է երկու տեսակի՝ գործարանային և հեղինակային: Ինչպես ասել է «Dandy Shoe Care» պատինավորման ստուդիայի հիմանդիր Ալեքսանդր Նուրուլաևը. «Որպես կանոն, գործարաններում աշխատում են տխուր մարդիկ, կոշիկի ներկման մասին սահմանափակ գիտելիքներով, որոնք պարտավոր են ներկել մեծ քանակությամբ կոշիկներ ամեն օր: Նրանք չունեն ժամանակ և ցանկություն արվեստի գործ ստեղծելու համար»: Հեղինակային պատինան խլում է շատ ժամանակ, բայց արդյունքը չափազանց գոհացուցիչ է:

Պատինավորման տեսակները

Ի՞նչ է առաջարկում մեր ընկերությունը

Տարիների վարպետության ու արհեստավարժության արդյունքում Armos-ն իր արտադրանքը մատուցում է բարձրակարգ արվեստին հատուկ կատարելությամբ:
Ընտրելով հատուկ գունային գամմա՝ համեմված անիրական թվացող գույներով ու երանգներով, մեր արհեստավարժ մասնագետները կյանքի են կոչում կոշիկներ, որոնք կընդգծեն Ձեր անհատականությունը:

Միախառնելով հատուկ ընտրված գույներն ու պիգմենտները, գունանկարիչը ստեղծում է մի նոր «կտավ»՝ օգտագործելով եթերային յուղեր, մոմեր և լուծիչ նյութեր, որոնց համապատասխան կիրառմամբ կոշիկներն ստանում են պատինավորման էֆեկտ, ինչի արդյունքում ձեռք են բերում անսովոր փայլ, մուգ ու բաց երանգներ, լույսի ու ստվերի անզուգական համադրություն և նկատելի վրձնահետքեր:

Պատինա «Bespoke»

Armos նորաձևության տունը հանդես է գալիս բացառիկ առաջարկով: Այսուհետ, մեր ընկերությունը հնարավորություն կընձեռի իր գնորդներին պատվիրել ցանկացած ձևի, գույնի և կարվածքի (Blake Stitch, Goodyear Welt, Norwegian Welt) կոշիկներ, ինչպես նաև պայուսակներ, գոտիներ, դրամապանակներ և այլ աքսեսուարներ՝ պատինա էֆֆեկտով: Դուք հնարավորություն կունենաք ընտրել հատուկ Ձեզ համար կարվող կոշիկի յուրաքանչյուր դետալ, անգամ մուգ ու բաց երանգների համադրությունը:

Ի՞նչ է գլյասսաժը

Գլյասսաժը կաշվին հայելային էֆեկտ հաղորդելու մեթոդ է, ինչի շնորհիվ կաշին ստանում է այնպիսի փայլ, որ հնարավոր է դառնում տեսնել նույնիսկ սեփական արտացոլանքը: Այն կատարվում է բացառապես ձեռագործ ճանապարհով: Գլյասսաժ էֆեկտը մեծամասամբ լինում է կոշիկի ծայրի կամ կրնկամասի հատվածում՝ էսթետիկ տեսք հաղորդելու համար:

ARMOS Contact:
Adress: Հյուսիսային պ. 5, Երևան, Հայաստան 0023 Yerevan,
Tel:+374 (12) 52-54-75, E-mail: info@armo-group.com