Մենյու
[br_filters_group group_id=16948]

Showing 1–12 of 46 results

Լոֆերներ և մոնկեր



Ցանկալի և պահանջված կոշիկներ

Լոֆերները դարձել են տղամարդկանց զգեստապահարանի անբաժան մասը: Կարևոր չէ, Դուք գործնական հանդիպման եք, թե վայելում եք արձակուրդը, կոշիկի այս տեսակը կդառնա Ձեր կերպարի անբաժան ուղեկիցը: Աշխարհի ցանկացած կետից Դուք կարող եք գնել լոֆերներ Armos առցանց խանութ-սրահից: Մենք առաջարկում ենք ձեռագործ կոշիկներ և ցուցաբերում ենք մշտական հետևողականություն մեր արտադրանքի նկատմամբ:

Որտեղի՞ց է առաջացել

Անգլերենից թարգմանաբար «լոֆեր» նշանակում է «ծույլ, անբան»: Ամենայն հավանականությամբ այս անվանումը նրանք ստացել են իրենց կառուցվածքի պատճառով, որովհետև լոֆեր հագնելն ավելի հեշտ է և արագ, քան քուղակապով կոշիկները: Լոֆերներին բնութագրող հիմնական հատկանիշներն են քուղակապերի բացակայությունը, կոշտ տակացուն և փոքրիկ կրունկը:
Նորաձև լոֆերների ստեղծման հիմքում ընկած են 20-րդ դարի նորվեգացի կոշկակարի ստեղծած կոշիկները, որոնք հետագայում մեծ ճանաչում ունեցան Ամերիկայում և Եվրոպայում՝ արժանանալով կանանց և տղամարդկանց համակրանքին: Նորաձևության մոլի սիրահարները պարտադիր կրում են լոֆերներ: Մեր օնլայն խանութ-սրահը մեծ ընտրության հնարավորություն է ընձեռում իր գնորդներին:

Առանձնահատկությունն ու յուրահատկությունը

Այս տեսակի կոշիկների նկատմամբ հետքրքրություն են ցուցաբերում ցանկացած տարիքի և մասնագիտության տղամարդիկ: Լոֆերներն իդեալական համադրվում են օֆիսային կոստյումների, չինոս տաբատների, ջինսերի և շորտերի հետ: Իհարկե, յուրաքանչյուր միջավայրի համար հարկավոր է ընտրել համապատասխան կոշիկ:


Մեր ընկերությունն առաջարկում է ցանկացած տեսակի լոֆերներ.

  • Կաշվե լոֆերները կհամապատասխանեն բիզնեսմեններին՝ հանդիպումներ և քննարկումներ վարելիս:
  • Գունավոր լոֆերները (կապույտ, դեղին, շագանակագույն) հիանալի լրացում կդառնան հանգստի ժամանակ և աշխատանքային համազգեստի բացակայության պայմաններում:
  • Զամշյա լոֆերները հիանալի ընտրություն են նրանց համար, ովքեր գտնվում են ակտիվ շարժման մեջ:

Մեր մոդելներն անկրկնելի են դառնում ինքնատիպ դետալների և դիզայնի շնորհիվ: Հյուսված տարբերակները շատ արագ ընդունում են ոտքի կառուցվածքը: Ծոպերով կամ կաշվե գոտով երիզված լոֆերները կգրավեն անսովոր ոճի սիրահարներին:

Ինչպե՞ս դառնալ երջանիկ օգտատեր

Armos առցանց խանութ-սրահից կարող եք գնել լոֆերներ ընդամենը երկու քլիքով: Ընկերության կայքում ներկայացված են մոդելների նկարներ, որոնք ստեղծված են որակի ու հարմարավետության սիրահարների համար:

Ընտրելով Ձեր հավանած տարբերակն ու համապատասխան չափսը՝ կարճ ժամանակահատվածում Դուք կվայելեք Ձեր նոր կոշիկները:

ARMOS Contact:
Adress: Հյուսիսային պ. 5, Երևան, Հայաստան 0023 Yerevan,
Tel:+374 (12) 52-54-75, E-mail: info@armo-group.com