Logo Armos icon viber icon whatsapp icon telegram
Մենյու

«Արենի 1» կոշիկի հայտնաբերումը

2008 թվականին Իռլանդիայի համալսարանի ներկայացուցիչների, Լոս Անջելեսի Կալիֆոռնյան համալսարանի դասախոս Գրիգոր Արեշյանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի միջազգային թիմի մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող վայրում հայտնաբերվեց աշխարհում ամենահին կաշվե կոշիկը: Կոշիկը հայտնաբերվել է հայ ասպիրանտ Դիանա Զարդարյանի կողմից:
Խոշոր և միջազգային թիմի հայտնագործությունը հրապարակվեց երկու տարի անց՝ 2010 թվականին՝ «Plos One» ամսագրում:

Աշխարհի ամենահին կոշիկը


Խոտով լցված 5500 ամյա կաշվե կոշիկը՝ շնորհիվ քարանձավի զով և չոր պայմանների պահպանվել է իդեալական վիճակում: Տեսնելով գտածոն՝ հնագետները հումորով ավելացրել են, թե գտել են վեց տարվա վաղեմություն ունեցող կոշիկ, որտեղ հիանալի պահպանվել են նույնիսկ կաշվե քուղակապերը:
Կալիֆոռնիայի և Օքսֆորդի մասնագիտացված լաբորատորիաներում ուսումնասիրության համար պահանջվել է 18 ամիս, որից հետո պաշտոնապես հայտարարվեց աշխարհի ամենահին հայկական կոշիկի մասին: Այժմ այն պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում:
Հնագույն կոշիկի մասին հայտնի դիզայներ Մանոլո Բլանիկն ասել է. «Զարմանալի է, այս կոշիկն այնքան նման է ժամանակակից կոշիկներին»:

oldest shoe

Կոշիկի զարգացման պատմությունը

Կոշիկի զարգացման պատմությունը նույնքան հին է, որքան մարդկության մշակույթի պատմությունը: Կոշիկի ձևն ու կիրառությունը տարբեր ազգերի մոտ տարբեր կերպ է եղել: Մարդկության մեջ կոշիկի անհրաժեշտության գաղափարն առաջացել է դեռևս նախնադարում: Դրանք առաջնահերթ նախատեսված են եղել ոտքը վնասվածքներից պաշտպանելու նպատակով:
Մարդկության առաջին կոշիկները պատրաստվել են արջի մորթուց և լցոնված են եղել չոր խոտով: Դրա մասին վկայում է 1991 թվականին Էցտալյան Ալպերում հայտնաբերված 5300 տարվա վաղեմություն ունեցող տղամարդու կոշիկները:

Հայկական կոշիկի պատմությունը

Հայկական կոշկագործությունն առաջացել է դեռևս բրոնզե դարից: Մատենագիտական տեղեկությունների համաձայն հայ նախարարները հագել են զույգ կոշիկներ, իսկ նրանց մերձավորները մեկական կարմիր կոշիկ՝ ի նշան հարգանքի:
Պատմական տեղեկությունների համաձայն Հայաստանում մինչև XX դարի սկիզբը հագել են տնայնագործական եղանակով կարված կոշիկներ՝ կտորից, բամբակից, բրդից և կաշվից: Յուրաքանչյուր գավառ ունեցել է ուրույն ոճով պատրաստված կոշիկներ՝ նախատեսված տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Ժամանակի ընթացքում կոշկագործությունը մեծ առաջընթաց է ապրում, ի հայտ են գալիս նոր և կատարելագործված տեխնոլոգիաներ, ինչպես նաև ձեռագործ կոշիկների պատրաստման նոր հմտություններ:
Դարավոր պատմություն ընդգրկող հայկական կոշիկներն այժմ էլ պահպանում են իրենց դիրքերը: Armos հայկական նորաձևության տան կոշիկները վայելում են մեծ պահանջարկ և հեղինակություն ամբողջ աշխարհում՝ շնորհիվ բարձր որակի և երկարակեցության: