Logo Armos icon viber icon whatsapp icon telegram
Մենյու

Armos-ի հերթական նվաճումը՝ նորվեգական կարվածքով եզակի կոշիկներ մեր արհեստավարժ վարպետներից:
Կարվածքի այս տեսակն ունի տասնամյակների վաղեմություն: Հնում այն օգտագործվել է լեռնային և աշխատանքային կոշիկներ կարելու նպատակով, իսկ այժմ մեծամասամբ կիրառվում է որպես ամենօրյա կոշիկ (casual shoes):
Ինչքան էլ որ զարմանալի է, տեխնոլոգիայի անվանումը ոչ մի անմիջական կապ չունի Նորվեգիայի հետ:

Նորվեգական կար

Ինչու՞ գնել նորվեգյան կոշիկներ Armos-ից

Armos-ը շարունակում է պահպանել ու զարգացնել կոշկագործության մեջ առաջատար դիրք վայելող նորվեգյան կարվածքը: Համապատասխան հմտությունների և մասնագետների բացակայության հետևանքով կարվածքի այս տեսակը գրեթե վերացման եզրին է: Armos նորաձևության տունն այն եզակի ընկերություններից է, որ յուրօրինակ դիզայնի, մեծ արհեստավարժության և բարձրակարգ հումքերի արդյունքում մատուցում է անգերազանցելի կոշիկներ նորվեգյան կարվածքով:
Այս կարվածքի հիմնական և գլխավոր առանձնահատկությունը համարվում է ջրակայունությունը, որն ապահովում է հատուկ մշակված տեխնոլոգիան, ինչի շնորհիվ կոշիկները դառնում են ավելի ամուր և զերծ են մնում մաշվողականությունից:

Նորվեգյան կոշիկի կառուցվածքը

  • նորվեգյան տեխնոլոգիայով կոշիկների վերնամասը կարված է վերին ներբանին զարդեզրակարի (ռանտ) միջոցով, որը տեսանելի է արտաքինից`հյուսվածքի տեսքով,
  • երկրորդ կարն իրար է միացնում զարդեզրակարը՝ միջին և արտաքին ներբանների հետ:
Նորվեգական կար

Նորվեգյան տեխնոլոգիայով կոշիկների պատրաստումը պահանջում է բարդ և երկարաժամկետ աշխատանք: Մեկ զույգի պատրաստման համար հարկավոր է առնվազն մեկ շաբաթ ժամանակ:
Կոշիկի արտադրության մասնագետները՝ դիտարկելով այս կարվածքը տեխնիկական տեսանկյունից, հաճախ այն նմանեցնում են «Goodyear welt» տեխնոլոգիային:

Հավատարիմ ընկերներ՝ նորվեգյան կոշիկներ

Պրակտիկապես այս կոշիկները ծառայում են հավերժ, հետևաբար, նախապատվություն տալով և ընտրելով նորվեգյան կարվածքով կոշիկներ, հավատացած եղեք, որ ընտրում եք հավատարիմ ընկեր Ձեր ողջ կյանքի համար: