Մենյու
Կոկորդիլոսի շքեղ կաշի

Կոկորդիլոսի կաշին” վաղուց դարձել է “շքեղություն” բառի հոմանիշը: Այն հայտնի է իր բարձրորակությամբ, ամրությամբ և մաշվողականությունից զերծ մնալու հատկությամբ:

Իր յուրահատուկ արտաքին տեսքի շնորհիվ այն ճանաչելի է նույնիսկ շատ հեռվից: Դեռ անհիշելի ժամանակներից կոկորդիլոսը համարվել է հզոր և ամենակարող կենդանի: Նախկինում հավատալիք կար, թե կոկորդիլոսի կաշվից որևէ բան կրելով մարդը ձեռք է բերում մոգական հատկություններ, դառնում ավելի ինքնավստահ և հարուստ: Չէ որ կոկորդիլոսներն ապրում են երկրի վրա երկու հարյուր միլիոն տարուց ավելի, հետևաբար, կոկորդիլոսի կաշվից պատրաստված իրերն իրենց մեջ պահպանում այդքան տարվա ուժն ու էներգիան:

Մեկ զույգ շքեղ կոշիկ

Մեկ զույգ շքեղ կոշիկ

“Ավելի լավ է գնել մեկ զույգ թանկարժեք կոշիկ, քան երեք զույգ էժանագին:”

Մառլեն Դիտրիխ

Երբ խոսք է գնում շքեղ կոշիկիմասին, միանշանակ հարկ է նշել կոկորդիլոսի գերնուրբ կաշին, որին նույնիսկ դիպչելը հաղորդում է էսթետիկական հաճույք: Ցանկացած միջավայրում ինքնատիպ դրսևորվելու և յուրօրինակ արտաքին ունենալու բանալին մեկ զույգ էկզոտիկ և թանկարժեք կոշիկի մեջ է: Կոկորդիլոսի կաշվից կոշիկները հիանալի տարբերակ են երեկույթների և բիզնես հանդիպումների ժամանակ անթերի կերպար ստեղծելու համար:

Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությունների ժամանակ ոչնիչ Ձեզ այդքան վստահություն չի հաղորդի, որքան Armos-ի կոկորդիլոսի, ջայլամի, օձաձկան և պյութոնի կաշվից պատրաստված մոդելները:

Էքսկլյուզիվ բաճկոններ էկզոտիկ կաշիներից

Էքսկլյուզիվ բաճկոններ էկզոտիկ կաշիներից

Կոկորդիլոսի կաշվից պատրաստված բաճկոններն առանձնակի դիրք ու հռչակ են վայելում նորաձևության ասպարեզում: Դեռ հարյուր տարի առաջ էկզոտիկ կաշվի այս տեսակը գրավել է աշխարհահռչակ դիզայներների ուշադրությունը, որոնց թվում են Prada-ն, Louis Vuitton-ը և Gucci-ին:

Armos-ը՝ լինելով առաջատար բրենդային կոշիկների և կաշվե իրերի ընկերություն, առաջարկում է անգերազանցելի որակ և շքեղություն հաղորդող կոկորդիլոսի և ջայլամի կաշվից պատրաստված ձեռագործ բաճկոններ, որոնք հնարավոր է ձեռք բերել ինչպես առկա տեսականուց, այնպես էլ անհատական պատվերի միջոցով:

Buy leather goods from Armos is ideal solution

Ցանկանում ե՞ք գնել կաշվե աքսեսուարներ, ընտրե՛ք Armos

Armos ընկերությունը հետևելով նորաձևության վերջին տենդենցներին և մշտապես վայելելով բարձր դիրքեր, իր սպառողին է առաջարկում էկզոտիկ կաշիներից (կոկորդիլոս, ջայլամ, պյութոն, կատվաձուկ և մողես) պատրաստված պայուսակներ, դրամապանակներ, գոտիներ, թևնոցներ և կախազարդեր:

Գոտին համարվում է տղամարդկային կերպարի անբաժան մասը: Այն հաղորդում է կոկիկ ու դասական տեսք, էլեգանտություն և ինքնավստահություն: Առանց ճիշտ ընտրված գոտու ցանկացած կերպար աննկատ կմնա:

Գոտին ամենահաճախ օգտագործվող աքսեսուարն է, իսկ նրա պատրաստման համար անփոխարինելի հումք է հանդիսանում կոկորդիլոսի կաշին, որն ունի նուրբ ու անթերի մակերևույթ և կարող է ծառայել հավերժ՝ չկորցնելով իր սկզբնական տեսքը:

ARMOS Contact:
Adress: Հյուսիսային պ. 5, Երևան, Հայաստան 0023 Yerevan,
Tel:+374 (12) 52-54-75, E-mail: info@armo-group.com