Logo Armos icon viber icon whatsapp icon telegram
Մենյու

Լավագույն կոշիկներ ամբողջ աշխարհում

Goodyear Welt handmade shoes are an important and integral part of any stylish and modern men’s wardrobe.

Goodyear Welt handmade shoes

Ե՞րբ և ո՞վ է հայտնագործել

«Goodyear welt» տեխնոլոգիայի կիրառումը առաջացել է միջնադարում, հետևաբար, սարքավորումների բացակայության պայմաններում կոշիկները կարվել են բացառապես ձեռագործ աշխատանքի արդյունքում: Համապատասխան սարքավորումներն ի հայտ են եկել XIX դարի վերջում:
Տեխնոլոգիայի հիմնադիրն է եղել Չարլզ Գուդիեր կրտսերը, որը հեղափոխություն կատարեց կոշկագործության ասպարեզում և որի պատվին հետագայում կարվածքային այս տեսակն անվանվեց «Goodyear welt»:
Նոր տեխնոլոգիայի կիրառումը սկզբում հեշտացնում էր աշխատանքն ու կրճատում էր ժամանակը:
Այնուհետև, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կարվածքային այս տեսակն առավել կատարելագործվեց անգլիացիների կողմից, ինչի արդյունքում բարձրացավ նաև այս դասի կոշիկների ինքնարժեքը:

Գուդիեռ կարվածք

Կառուցվածք

«Goodyear welt» կառուցվածքը կրող կոշիկների հիմնական և տարբերակիչ առանձնահատկությունը ռանտն (զարդեզրակար) է: Կաշվե բարակ շերտը մեկ կարով միանում է արտաքին ներբանին, իսկ մյուսով կոշիկի վերնամասին և միջին ներբանին:

Գուդիեռ կարվածք

«Goodyear welt» տեխնոլոգիայով պատրաստված բարձրակարգ կոշիկները դուրս են ցանկացած մրցակցությունից, շնորհիվ իրենց երկարակեցության, որակի և հարմարավետության:

Goodyear Welt - Armos