Մեր մասին

Արմոսը մրցանակակիր ընկերություն է, որը հիմնադրվել է 1992թ.: Ընկերությունն առաջարկում է գերազանց արտադրանք, ապահովում է բարձրակարգ ծառայություն և տալիս աննախադեպ արդյունքներ: Ընկերության ստեղծումը նպատակ ուներ բացահայտելու կոշիկի արտադրության համաշխարհային միտումները և ապահովել հայկական ու արտասահմանյան շուկաները կոշիկի գերժամանակակից տեսականիով: Ընկերության լոգոն հայ կոշկագործի պատկերն է, ով խորհրդանշում է ձեռքի աշխատանքի բարձր որակը:

Մեր արժեքները

Մենք ջանք չենք խնայում ստեղծելու և զարգացնելու մեր սպառողների հետ բարի և երկարաժամկետ հարաբերություններ: Հարաբերություններ, որոնք ունեն տասնյակ տարիների պատմություն: Եվ քանի որ մենք հարգում և արժևորում ենք այդ պատմությունը, ուստի մեր աշխատանքի մեջ առաջնահերթությունը տալիս ենք բացառապես որակին և վարպետությանը:

Մեր մոտեցումը

Արմոսը դինամիկ զարգացող ընկերություն է, որն առաջարկում է նորաձևության վերջին խոսքին համահունչ կոշիկի տեսականի: Ժամանակակից դիզայնը, իսկական և բարձրորակ կաշին, ինչպես նաև տեսականու պարբերական թարմացումները դարձնում են մեր կոշիկները գրավիչ տարբեր ճաշակի տեր հաճախորդների համար: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ստեղծագործ մոտեցումը և բարձրակարգ սպասարկումը մեր կոշիկի վաճառքի ընդլայնման գրավականն են: